|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոսկվան Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը մերժելու հիմքեր չի տեսնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ կապի» ժամանակ:
«C-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի արգելք մտցվեց 2010-ին՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների հետ կապված: Իսկ այժմ, երբ միջուկային խնդրի հարցով բանակցությունները գրեթե ավարտված են, և համաձայնություն է ձեռք բերվել, կարող ենք հանել այդ արգելքը: Սակայն այն երկրները, որոնց անհանգստացնում է այդ հարցը, երևի չգիտեն, որ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկում նման զինատեսակի մատակարարումները չեն մտնում: Մենք արգելքը սահմանել էինք միակողմանի կարգով և հիմա հիմքեր չենք տեսնում դրանք պահպանելու համար»,- ասել է նա: