|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ եթե ապրանքների շուկայում արձանագրվեն հակամրցակցային չարաշահումներ` նախարարությունն անպայման դրանց արձագանքելու է:
Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտարկմանը, որ եթե Սամվել Ալեքսանյանը որոշի բարձրացնել շաքարավազի գինը, ապա նախարարությունը կարձագանքի՞ , Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Մեկ կամ երկու գործարարով չի որոշվում: Եթե այսօր նայեք արտահանման կառուցվածքը, ապա դրական են փոփոխությունները»:
Խոսելով ԵՏՄ անդամ երկրների միջև առկա տնտեսական տարաձայնությունների մասին` նախարարը նշեց. «Ցանկացած միության մեջ, ցանկացած տնտեսական հարաբերություններում որշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի եղած խնդիրները լուծվեն: Ո'չ առաջինն ենք, ո'չ վերջինը: Նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միություններ, այլ ազատ տնտեսական տարածքներ: Կարծում եմ` համաձայնության կետեր կգտնեն, և անհարթությունները կվերանան: Չեմ կարծում, թե դրանք շատ սկզբունքային են»: