Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ տարածքում երեք պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել պաթոսային մթնոլորտում: Թե ալիեւը, թե Նիկոլ Փաշինյանը գովաբանում էին Թրամփին` խոսելով նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, Թրամփն ինքը նշել է՝ ցանկանում է կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինյի միջեւ պայմանագրի նման ստորագրում` ընդգծելով իր բացառիկ նշանակությունը: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Թրամփին նվիրել է հին հայկական եզակի ձեռագիր, որը ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (Մ.թ. 10-11-րդ դարեր) գրքերից մեկը: Անհասկանալի է, թե ինչու Թրամփին, որը կրոնական համոզմունքներով ավետարանական է, պետք է Հայ Առաքելական եկեղեցու այդ մշակութային արժեքը: Բայց Նիկոլ Փաշինյանի այս քայլն արդեն իսկ վրդովմունք է առաջացրել հայերի շրջանում։ Խորհրդանշական եւ նույնիսկ ավելի շուտ մետաֆիզիկական մակարդակում Հայաստանի վարչապետի նման ժեստը նշանակում է ինքնակամ հրաժարվել ինքնիշխանությունից, որը դրսեւորվում է ոչ միայն քաղաքական որոշումներում, այլեւ մետամշակութային կոդերում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի առանցքային կետերից մեկը Զանգեզուրի միջանցքն է`Նախիջեւանի էքսկլավի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ մոտ 50 կմ երկարությամբ ցամաքային կապող հատվածը, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով: Դրա կառավարումը փոխանցվել է ԱՄՆ-ին` պաշտոնապես վարձակալության իրավունքով 99 տարով: Այդ միջանցքում անվտանգությունը պետք է ապահովեն մասնավոր ռազմական ընկերությունները: Այս հատվածն արդեն ստացել է «Թրամփի միջանցք՛ անվանումը։ Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցությունը` կարելի է խոսել նաեւ թյուրքական միջանցքի ստեղծման մասին: Անկարան Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով այդպիսով ելք է ստանում դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք թյուրքական պետությոնների կազմակերպման համակարգում են` պանթուրքիստական նախագիծ`անհասկանալի նպատակներով եւ պղտոր ձեւակերպումներով: Կասկած չկա՝ Էրդողանի Թուրքիան շտապելու է օգտվել նոր հնարավորությունից և շարունակելու է իր մշակութային, տնտեսական եւ քաղաքական էքսպանսիան դեպի Կովկաս եւ Կովկասի միջով:
Անշուշտ, տրանսպորտային միջանցքի նման ձեւաչափի ի հայտ գալը, որն իրավաբանորեն կապված է ԱՄՆ-ի հետ, խարխլում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կովկասում այլ խաղացողների, հատկապես Իրանի շահերը: Նախկինում էլ այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչները քննադատաբար էին արձագանքում Զանգեզուրի միջանցքի ձեւավորման գործում երրորդ կողմի հնարավոր մասնակցությանը` լինի դա Թուրքիա, թե մեկ ուրիշը։ Սակայն ԱՄՆ-ի գալուստով Թեհրանը դա գիտակցում է ոչ միայն որպես տագնապալի ազդանշան, այլ բացահայտ սպառնալիք: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Յադուլլա Ջավանին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հայտարարել է՝ իրենք Զելենսկուց ավելի վատ սխալ են թույլ տվել: Խոսքը ոչ թե խաղաղության պայմանագրի, որպես այդպիսին, այլ Զանգեզուրի միջանցքը 99 տարով ԱՄՆ-ին վարձակալոթյան հանձնելու մասին է: Ակնհայտ է՝ Իրանի սահմանին հարող այս ցամաքային հատվածը օգտագործվելու է ոչ միայն քաղաքացիների եւ բեռների տեղափոխման, այլեւ ռազմական եւ հետախուզական նպատակներով:Առաջին հերթին Իրանի դեմ։ Ադրբեջանն այս հարցով վաղուց է համագործակցում Իսրայելի հետ (Իսրայելի եւ Իրանի միջեւ վերջին ռազմական հակամարտության ժամանակ կրակի ճշգրտում նույնպես իրականացվել է Ադրբեջանի տարածքից): Ջավանին խոստացել է զենքի ուժով խոչընդոտել այդ նախագծի իրականացմանը: Սակայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ նախորդ փոխհրաձգությունները ցույց տվեցին՝ Իրանը գործնականում սահմանափակ հնարավորություններ ունի, թեեւ պաշտոնական մակարդակով բավականին լուրջ եւ ամպագոռգոռ հայտարարություններ է անում: Հաշվի առնելով Սիրիայից Իրանի հեռանալը, ինչպես նաեւ Լիբանանում եւ Պաղեստինում առկա դժվարությունները, այժմ Թեհրանը ավելի քիչ գործիքներ կունենա տարածաշրջանում սեփական քաղաքականությունն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ադրբեջանի աճող թշնամանքը նույնպես չի կարող անհանգստություն չառաջացնել։ Ադրբեջանն անմիջական սահման ունի Ռուսաստանի հետ: Բացի այդ, Ադրբեջանը մասնակցում էր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին եւ ենթադրվում էր՝ դրանով ցամաքային ճյուղ է անցնելու: Նրա հետ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերություններում բարդությունների դեպքում Բաքուն պարզապես կարգելափակի այդ ուղղությունը։ Մնում է միայն Կասպից ծովով անցնող ջրային զարկերակի տարբերակը։ Սակայն այդ ուղղությունը, հաշվի առնելով նավահանգստային ենթակառուցվածքի սահմանափակ հնարավորությունները ինչպես իրանական, այնպես էլ ռուսական ափերին, չի կարողանա ապահովել բեռների մեծ տարանցիկ ծավալներ:
Բացի այդ, Կովկասում համալիր անվտանգությունը ենթակա կլինի ավելի ուժեղ էրոզիայի: Այս տարածաշրջանում առանց այդ էլ նկատվում է թորքական եւ բրիտանական հատուկ ծառայությունների գործակալների բավականին բարձր ակտիվություն: Բացի այդ, այնտեղ վաղուց իրենց աշխատանքն են իրականացնում Պարսից ծոցի երկրների կրոնական էմիսարները, որոնք զբաղվում են Կովկասի ժողովուրդներին խորթ արժեքների էքսպանսիայով, թեկուզ ընդհանւր մահմեդական մշակույթի քողի տակ: Դա կբարձրացնի ներկրոնական եւ միջկրոնական հակամարտությունների ռիսկը:
Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունները, մինչդեռ, յուրաքանչյուրը ստորագրած համաձայնագիրը կթողարկի որպես օպտիմալ սցենար` տնտեսական զարգացման հեռուն գնացող ծրագրերով` նոր հանգույցների, օտարերկրյա ներդրումների ստեղծում եւ այլն: Տրամաբանական է ենթադրել, որ այն ակնկալիքով, որ ԵՄ երկրները դեռ երկար ժամանակ չեն համագործակցի Ռուսաստանի հետ, կովկասյան գոտին կօգտագործվի որպես տարանցիկ ճանապարհ Չինաստանից եւ Ասիայի այլ երկրներից դեպի Եվրոպա: Այդ օպտիկայի մեջ Վրաստանը, որը փորձում է հավասարակշռել տարբեր երկրների շահերը, բայց թույլ չի տալիս իրեն ներքաշել քաղաքական արկածների մեջ եւ զարգացնում է սեփական տարանցիկ ենթակառուցվածքը, աստիճանաբար կշարժվի դեպի արեւմուտք` տեսնելով իր աշխարհառազմավարական դիրքից օգուտ եւ իր վրա փակելով բեռների ու էներգառեսուրսների հոսքերի մի մասը:
Ուստի հեռահար հեռանկարում կարելի է նշել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս համաձայնագիրը գլոբալ աշխարհաքաղաքական համատեքստում ուղղված է նաեւ Ռուսաստանի շահերի դեմ:
Աղբյուրը՝ katehon.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի