կարևոր
3541 դիտում, 22 ժամ առաջ - 2025-07-31 23:52
Քաղաքական

«Ադրբեջանը, ներգրավելով Փաշինյանին, զավթել է ռազմավարական նախաձեռնությունը Զանգեզուրի շրջանում». թշնամական թերթի անդրադարձը

«Ադրբեջանը, ներգրավելով  Փաշինյանին, զավթել է ռազմավարական նախաձեռնությունը Զանգեզուրի շրջանում».  թշնամական թերթի անդրադարձը

Բաքվի բռնապետի ընտանեկան «Մուսավաթ» թերթի հերթական անդրադարձը «Զանգեզուրի միջանցք» կոչվող պանթուրանկան մահաբեր նախագծի մասին.

«Իրանը ցանկանում է տարածաշրջանում միջնորդի, անվտանգության երաշխավորի և տարանցիկ տերության դեր խաղալ։ Թեհրանի համար սա ոչ միայն տնտեսական, այլև գաղափարական և ռազմական նշանակություն ունի, քանի որ, ինչպես նրանք պնդում են, «Իսրայելի և ՆԱՏՕ-ի Սյունիքում հաստատվելու հնարավորությունը» ուղղակի սպառնալիք է Իրանի սահմանների համար։ Բաքվի համար այս իրավիճակը պահանջում է ռազմավարական արձագանք։

Զանգեզուրի միջանցքը վերաբացման համար պետք է օգտագործվեն ավելի խիստ դիվանագիտական և իրավական գործիքներ։

 Թուրքիայի հետ համատեղ քայլերը պետք է արագացվեն և Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում պետք է ապահովվի նրա մրցակցային առավելությունը Թավրիզ-Երևան ճանապարհի հետ։

Միջազգային ֆորումներում պետք է լուրջ դիրքորոշում որդեգրվի Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցող Հայաստանի աշխարհաքաղաքական խաղերի դեմ։

Գոհունակությամբ պետք է նշենք, Ադրբեջանը, ներգրավելով մեծ տերություններին և, ամենակարևորը՝ Փաշինյանին, զավթել է ռազմավարական նախաձեռնությունը Զանգեզուրի շրջանում։Այս առումով, Իրան-Հայաստան դաշինքի Զանգեզուրի միջանցքի այլընտրանք դառնալու հավանականությունը ցածր է։ Միացյալ Նահանգները և նրա նախագահ Թրամփը արդեն միացել են Զանգեզուրի միջանցքի աշխատանքներին, և այս հարցն այլևս զրոյական չէ։ Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են խաթարել այս գործընթացը, բայց, կարծես, նրանց դա չի հաջողվի։

Մենք Զանգեզուրի միջանցքի բացումը կտեսնենք հնարավորինս շուտ»։