|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը օպերատիվ-ռազմավարական զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի կեսերին. հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Համատեղ զորավարժություններին մասնակցող զորքերի ընդհանուր թիվը կկազմի մոտ 10 հազար մարդ»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Արևելյան ռազմական օկրուգի կազմավորումներից մեկի ստորաբաժանումները կմասնակցեն ռուս-չինական համատեղ օպերատիվ-ռազմավարական «Սիբու/Փոխգործակցություն-2021» վարժանքին, որը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի կեսերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Ցինտունսիա զորավարժարանում։
«Զորավարժություններին նախատեսվում է կիրառել կործանիչներ, հրետանի և զրահատեխնիկա: Զորավարժությունները համատեղ կղեկավար երկու երկրների ռազմական կոնտինգենտի հրամանատարությունը»,- հայտնել են նախարարությունից:
Զինվորականները նշել են, որ զորավարժությունների խնդիրներն են` ամրապնդել ռուս-չինական հարաբերությունների զարգացումը, համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը, բարձրացնել երկու երկրների զինված ուժերի ռազմական համագործակցության և բարեկամության մակարդակը, ցույց տալ Ռուսաստանի և Չինաստանի վճռականությունն ու ունակությունը ահաբեկչության դեմ պայքարելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համատեղ պաշտպանելու ուղղությամբ։