|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն. երեքշաբթի հայտնել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ CHIRU ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում 2021 թվականի վերջին - 2022 թվականի սկզբին։ Նրա խոսքով՝ վարժանքների հիմնական խնդիրն է գործողություններ մշակել միջազգային նավագնացության անվտանգության ապահովման և ծովահենների դեմ պայքարում։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը երկար ճանապարհորդության է մեկնել Վլադիվոստոկից 2022 թվականից մի քանի օր առաջ: Նախատեսվում է, որ առաջադրանքների կատարման ընթացքում նավերը կայցելեն մի շարք երկրների նավահանգիստներ: