|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վերջին հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջարկին արձագանքից հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քաթարից հետ է կանչել պատանդների հարցերով բանակցող խմբին «Իսրայելում խորհրդակցությունները շարունակելու» համար, գրում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։
«Մենք գնահատում ենք կատարցի և եգիպտացի միջնորդների, ինչպես նաև [ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ] Ուիթքոֆի ջանքերը՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար», -ասված է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, հայտարարությունից պարզ չէ՝ արդյոք դա վկայո՞ւմ է բանակցությունների խափանման մասին։