|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի գերխնդիրը Իրանին խոչընդոտելն է սեփական միջուկային զենքը ստեղծելու գործում: Այս մասին մայիսի 24-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Մոսադի» գործակալներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ:
«Որպեսզի «Մոսադը» և Իսրայել Պետությունը շարունակեն նվաճումների ուղին, անհրաժեշտ է երաշխավորել Իսրայելի անվտանգությունը: Յուրաքանչյուրիդ համար առաջին գերխնդիրը կանխելն է, որ Իրանը միջուկային զինանոց ձեռք չբերի»,– ասել է Նեթանյահուն։
Այս գաղափարն անվանելով Իսրայելի «բարձրագույն առաքելություն»՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամություն իր երկրի ազգային անվտանգության մաս է: Բայց ամեն ինչում չի կարելի ապավինել Վաշինգտոնին. Իրանի կողմից սպառնալիք առաջանալու դեպքում կարող են պահանջվել Իսրայելի կողմից կոշտ միջոցներ: Ըստ Նեթանյահուի՝ այս սպառնալիքը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ կա իրանական միջուկային զենքի ռիսկը: