կարևոր
970 դիտում, 12 ժամ առաջ - 2025-07-02 17:33
Հասարակություն

Երբ ոստիկանը գիտի, որ էդ մարդը ուղղակի կանգնած ա, բայց պիտի ձերբակալի՝ ինքն էլ ա իր աշխատանքից զզվում․ ոստիկանական համակարգին փչացնում եք․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամաանկ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց Էջմիածնում տեղի ունեցած դեպքերին հաջորդած իրավապահ գործողությունները։ Նա նշեց, որ Էջմիածնի դեպքերի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում մոտ 60 քաղաքացի էր կարճ ժամանակով ձերբակալվել, որոնց մեծ մասը դեպքի վայրում անգամ չի եղել։ Մանուկյանը ընդգծեց, որ ոստիկանների վրա ճնշում է գործադրվել, և պատգամավորներին թույլ չէին տալիս մուտք գործել քաղմաս՝ մինչև նախարարի միջամտությունը։ Նա կոչ արեց հարգել համայնքային ոստիկանների աշխատանքը։

Մանրամասն՝ տեսանյութում։