կարևոր
2062 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 14:00
Աշխարհ

Ռուսաստանի աջակցությունն Իրանին ակնհայտ է. Պեսկով

Ռուսաստանի աջակցությունն Իրանին ակնհայտ է. Պեսկով

Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրել, սակայն Մոսկվայի աջակցությունը Թեհրանին ակնհայտ է։ Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նախ` Իրանը մեզանից ռազմական օգնություն չի խնդրել։ Երկրորդ` նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած պայմանագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա... Բայց, ընդհանուր առմամբ, մեր աջակցությունն ակնհայտ է», - ասել է նա։