|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները կարող են միմյանց հետ շփվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կողասրահներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում։
Նա նշել է, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ներկա են և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆորմալ առումով մեզ մոտ եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց կողասրահներում նրանք հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: