|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում»: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում վերջին լարվածության կապակցությամբ եւ շեշտել է, որ չգծանշված սահմանի մոտ զինվորականների տեղաշարժն անպատասխանատու եւ սադրիչ է»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է երկու կողմերի միջեւ ընթացող բանակցությունը եւ երկու առաջնորդների՝ խնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը: Սալիվանն «ընդգծել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական բանակցություններ վարեն իրենց միջազգային սահմանի գծանշման շուրջ»։
Սալիվանը շեշտել է «ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման հասնելու հանձնառությունը», ինչպես նաեւ տարածաշրջանային հաշտեցման հասնելը երկկողմ շփումների միջոցով: