|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա իրադարձությունների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։