|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարություն է տարածել․
«Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող անձանց նկատմամբ իրականացվող ճնշումներն անընդունելի են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։
Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում այն բացասական տեղեկատվական մթնոլորտին, որն այսօր ձևավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։
ՀԱԵ-ն մեր Եկեղեցու հետ ունի երկարամյա քույրական հարաբերություններ։
Եկեղեցու Գերագույն Պատրիարքին ու Կաթողիկոսին ուղղված հարձակումները միջամտություն են նրանց ներքին գործերին, ինչը աշխարհիկ պետության իշխանությունների կողմից անթույլատրելի է»: