|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրան մեղադրանք է առաջադրվել, քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է։
Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է երեկ` հունիսի 16-ին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։