|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Վահե Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Անդրեասյանը հուլիսի 28–ից տնային կալանքի տակ էր, դատարանի այսօրվա որոշմամբ հոկտեմբերի 16–ին նրա նկատմամբ արդեն կկիրառվի վարչական հսկողություն, այն է` երկրից բացակայելու արգելք և շաբաթը մեկ անգամ պրոբացիայի համապատասխան ծառայությունում հաշվառում (դա ենթադրում է, որ առավոտյան ժամը 6։00–ից մինչև 20։00–ն նա կարող է ազատ տեղաշարժվել, ապա վերադառնալ իր մշտական բնակության վայր)։
«Դատարանն իր այս որոշմամբ ամբողջովին չի արդարացրել մեր սպասելիքները, սակայն արդեն կա դրական միտում` խափանման միջոցի փոփոխությունը»,– ընդգծեց փաստաբանը։
Հունիսի 17-ին հայտնել էինք, որ Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Հուլիսի 28–ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։