Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
24News-ը գրում է․ «24News-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ: Մեր զրուցակիցը մեզ այլ մանրամասներ էր հայտնել սպասվող հանդիպման օրակարգից, սակայն մենք դրանք չէինք հրապարակել՝ սպասելով, որ հանդիպման մասին պաշտոնական հաստատում լինի, ինչն էլ այսօր արել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվ այսպես, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը, որի համար այս պահին երկու տեղ է բանակցվում:
Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնում է այս տարվա սեպտեմբերին, երկրորդ վայրը՝ ԱՄԷ-ն, որը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին:
Ընդ որում, մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:
Ի դեպ, մենք տեղեկություն ունենք երրորդ նախապայմանի մասին, որը վերաբերվում է ճանապարհների բացմանը, բայց դրա մասին կգրենք ավելի ուշ: