|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր կողմնակիցներին կոչ է արել միանալ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ անցկացվելիք բողոքի ակցիային. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով Ahval News-ի հրապարակումը:
«Բողոքի ակցիայի մասնակիցները կհավաքվեն Սպիտակ տան մոտ՝ Լաֆայեթ պուրակում»,- նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում։
Իր կոչում կազմակերպությունը մեղադրում է թուրք նախագահին մի շարք հանցագործությունների մեջ, ինչպիսիք են՝ ժողովրդավարության դեմ գործողությունները, եկեղեցիների անարգումը, Սիրիա ներխուժումը, քրդերի սպանությունները և Հայոց ցեղասպանության ժխտումը։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էրդողանը Վաշինգտոն է մեկնելու նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ի ընդունել էր Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: