|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։
«Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը», - ասված է ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։