|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ ներգրավմամբ»։