|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան պետք է խուսափի լարվածության սրացումից Հունաստանի ափերի տարածքում`Կաստելորիզո կղզու «վիճելի ջրերում». այս մասին նշել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները տեղյակ են Էգեյան ծովում Հունաստանի ափերին նավթի և գազի հանքավայրերը հետազոտելու Անկարայի մտադրության մասին: Միևնույն ժամանակ, նա այդ տարածքը անվանել է «Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր»:
Միացյալ Նահանգները Թուրքիայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել գործողությունների ցանկացած պլան և հրաժարվել քայլերից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում լարվածության աճին. ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Նշենք, որ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը նախազգուշացրել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Կաստելորիզո կղզու տարածքում Թուրքիայի ռազմական գործունեության և Աթենքի՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու մտադրության մասին: Հունաստանում ԶՈՒ-ն արդեն բերվել է բարձր մարտական պատրաստության։