Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք: Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:
Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը: Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը: Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է։
Հիշեցնենք՝ Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար մոտ օրերս կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Վերջինս այս պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի լոբբինգի արդյունքում: