|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Վեճերի և տարաձայնությունների երկար շրջանից հետո Իսրայելի ղեկավար Բինյամին Նեթանյահուն հավանություն է տվել ՊՆ նախկին ղեկավար Ավիգդոր Լիբերմանի վերադարձին պաշտպանության նախարարություն. հայտնում է MIGnews-ը:
Պարբերականի տվյալներով` մայիսի 22-ին Նեթանյահուն և Լիբերմանը հանդիպել են և սկզբունքային համաձայնության եկել, որ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը կմիանա կոալցիային, և որ Լիբերմանը դարձյալ ՊՆ ղեկավար կնշանակվի:
Հիշեցնենք, որ Լիբերմանը հրաժարական է տվել 2018-ի նոյեմբերին, քանի որ տարաձայնություններ ուներ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, մասնավորապես` դեմ էր Գազայի հետ ձեռք բերված հրադադարին, որը կնքվել էր լարվածության ուժեղացումից հետո: