կարևոր
4336 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-30 18:57
Առանց Կատեգորիա

Շիրակի մարզ Նիկոլի այցը առավել շատ հիշեցրեց լավ պատրաստված շոու, քան բովանդակային քննարկում. պատգամավոր

Շիրակի մարզ Նիկոլի այցը առավել շատ հիշեցրեց լավ պատրաստված շոու, քան բովանդակային քննարկում. պատգամավոր

Այսօր վարչապետ կոչեցյալը Շիրակի մարզում էր։ Այս մասին գրել է ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

«Մարզային այցելությունը, դատելով ողջ կազմակերպման ձևաչափից, առավել շատ հիշեցրեց լավ պատրաստված շոու, քան բովանդակային քննարկում։

Ֆոտոխցիկների առջև արված շրջայցերը, զգաստ կանգնած համայնքային չինովնիկները, պլանավորված հանդիպումները ստեղծում էին տպավորություն, որ այցելության նպատակը հանրային ընկալում ձևավորելն էր, ոչ թե համայնքի իրական խնդիրներին անդրադառնալը։

Շիրակի համայնքային ՔՊ֊ական չինովնիկներն այս անգամ նորից առիթը կօգտագործեն շեֆի մոտ «հպարտալու», որ իրանք այնքան գործ են արել, որ նախկին բոլոր պաշտոնյաներն այդքան չեն արել` մի պահ մոռանալով, որ նախկին ոչ մի պաշտոնյա հայակական Արցախը չի ուրացել։

Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է....»,- գրել է նա: