կարևոր
2599 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 17:19
Առանց Կատեգորիա

ՀՅԴ գործիչները հանդիպել են ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՅԴ գործիչները հանդիպել են ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Այսօր ՀՅԴ Հայաստանի բյուրոյի ներկայցուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ 

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Պրն Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին  կուսակցության մոտեցումները և դիրքորոշումները։ Արծարծվեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։ 

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորեց տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը։ 

 

29.05.2025 թ.

ք. Երևան