|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2025 թվականի մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացավ կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին ավելի քան 550 մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացվեց 11 հոգանոց պատվիրակությամբ, որը գլխավորում էր ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանը:
Մեր մարզիկները ցույց տվեցին բարձր մակարդակի մրցելույթներ և գրանցեցին տպավորիչ արդյունքներ տարբեր տարիքային և քաշային կարգերում։ Մենամարտային ծրագրում Հայկ Միսակյանը, Անաստասիա Ռոդինան և Արինա Մատյուշինան նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Արծրուն Միսակյանն ու Կարեն Նամալյանը դարձան արծաթե մեդալակիր, իսկ Լևիկ Առուշանյանը, Արտակ Հարությունյանը և Սյուզաննա Խաչատրյանը զբաղեցրին երրորդ հորիզոնականը և նվաճեցին բրոնզե մեդալ։
Կատա դիսցիպլինայում առանձնահատուկ հաջողություն գրանցեց Արծրուն Միսակյանը, ով դարձավ աշխարհի չեմպիոն։
Այս հաջողություններն ապացույցն են այն բանի,որ կիոկուշին կարատեն Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա, շարունակելով զարգանալ ու նվաճել նոր բարձունքներ: