|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
«Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։
Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:
Մուտքն ազատ է»,-ասված է հաղորդագրության մեջ: