Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է` Գոռ Թադևոսյանը, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։
Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։
Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադևոսյանը ձերբակալված է»։
Ի դեպ, Գոռ Թադևոսյանը հանդիսացել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի գործով քննիչը, որի միջնորդությունների հիման վրա 6 ամիս կալանավորված է եղել Կարեն Հակոբյանը, ում կալանավորելու որևէ հիմք չի եղել, քանի որ նա ինքնակամ ներկայացել է հարցաքննության և որևէ ապացույց չկա, որ որևէ կերպ կարող էր խոչընդոտել գործի քննությանը:
Հիշեցնենք, Կարեն Հակոբյանը մինչև այժմ էլ գտնվում է տնային կալանքի տակ: