Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։
«Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։
ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարց առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ Ավելին, օրերս ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էին, թե նշված անձինք իրենց գործառույթները պատշաճ իրականացրել են, թե գլխավոր վարչության պետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ է դեպքը բացահայտվել։
ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ՔԿ-ում, կարծես թե, ևս չի քննարկվում»,–գրում է լրատվամիջոցը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: