|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է երկրից 5 մլրդ դոլար գողանալու մեջ, որը պետք է հատկացվեր դեղորայքի արտադրությանը. հայտնում է РИА Новости-ն:
«Կեղծավորնե'ր, ցինիկնե'ր, փարիսեցինե'ր: Դա ոչ թե հումանիտար օգնություն էր, այլ մի քիչ փչացած, քաղցկեղածին ուտելիք, որով դուք փորձում էիք պատժել ու նվաստացնել մեր ազգին, սակայն մեզ ոչ ոք չի պատժի ու չի նվաստացնի: Մենք այստեղ ենք ու պայքարում ենք, իսկ դեղորայքային արդյունաբերությունը Վենեսուելայի ժողովրդի համար դեղամիջոցներ կապահովի»,- հայտարարել է նա: