|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն է կազմակերպել իր դեմ մահափորձը. հայտնում է РИА Новости-ն:
«Ասում եմ ի լուր աշխարհի, որ Մադուրոյին սպանելու հրահանգը Բոգոտային տրվել է Սպիտակ տնից, որը ցանկանում է ինձ սպանել»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Մադուրոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Կարակասում: Շքերթի ժամանակ նրան էր մոտեցել պայթուցիկով մի քանի անօդաչու սարք: Մադուրոն չէր տուժել: