|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայում պետական հեղաշրջում իրագործել: Այս մասին տեղեկացնում է APN-ն:
«Սպիտակ տան ուղղորդմամբ արդեն գործի է դրվել Վենեսուելայի ժողովրդավարական կյանքը խաթարելու և մեր երկրում եղած սահմանադրական ու ժողովրդավարական վարչակարգի դեմ պետական հեղաշրջում իրագործելու փորձը»,- հայտարարել է նա:
Մադուրոն նաև տեղեկացրել է, որ մոտ օրերս ասուլիսով հանդես կգա և կպատմի Վաշինգոնի ծրագրերի մասին, որոնք ինքն է բացահայտել: