|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյը, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Լոնդոնն այդ գործով չի ներկայացրել որևէ ապացույց: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանացիներին խորհուրդ էր տվել ՌԴ-ի հետ դա քննարկելուց առաջ տեղում պարզել Սկրիպալի թունավորման հանգամանքները:
«Նման հարձակման համար, ինքնիշխան պետության տարածքում մասնավոր անձի սպանության փորձի համար երբեք չի լինում արդարացում, և մենք վրդովված ենք, որ Ռուսաստանը կարծես կրկին նման վարք է դրսևորում: Ուկրաինայից Սիրիա, իսկ այժմ մինչև Մեծ Բրիտանիա Ռուսաստանը շարունակում է անպատասխանատու ուժ հանդիսանալ, որն աշխարհին անկայունություն է բերում և գործում այլ երկրների ինքնիշխանության ու սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ բացահայտ արհամարհանքով»,- ասել է Թիլերսոնը: