կարևոր
3874 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-26 16:28
Իրավական

ՔԿ-ից 590 000 դոլար գողանալու գործով 2 անձ է կալանավորվել. նրանցից մեկը Գոռ Թադևոսյանն է

ՔԿ-ից 590 000 դոլար գողանալու գործով 2 անձ է կալանավորվել. նրանցից մեկը Գոռ Թադևոսյանն է

ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։

Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։