|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։ Գործող վարչությունը 16 հոգանոց է։ Վարչության անդամի պաշտոնին են հավակնում Արուսյակ Ջուլհակյանը, Նվարդ Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, այլք։ Բանն այն է, որ համապետական ընտրություններից առաջ վարչության անդամատոմսը կանաչ լույս է վառելու ԱԺ նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար եւս։