|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Հրապարակ»-ը գրում է․ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա՝ այս անգամ ներկայացնելու իր ղեկավարած համակարգի 2024 թ․ հաղորդումը, որը, ըստ օրենքի, ԱԺ-ն քննարկում եւ ի գիտություն է ընդունում։ Շուրջ 200 էջից 30-ը նվիրված է դատախազի միջազգային այցերին, հանդիպումներին, լուսանկարներով ցուցադրել են նրա «նվաճումները»։ Հաղորդման համաձայն, 2023 թ․ համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով (2023-ին՝ 20.024), միջին ծանրության հանցագործություններինը նվազել են 595-ով (2023 -ին՝ 12.848), ծանր հանցագործություններինը նվազել են 598-ով (2023-ին՝ 6 116 ), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 422-ով (2023-ին՝ 1678):