|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի հանրապետությունը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Համապատասխան որոշուման նախագիծն այսօր ընդունվել է Կառավարության նիստի ժամանակ։ Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասված է որոշման նախագծում:
Որոշման նախագծում նաև նշված է, որ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով ՀՀ կցորդը, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: