|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում. լրագրողների և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:
«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են հայտարարված նպատակներին և խնդիրներին համապատասխան: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անսասան եղբայրություն – 2019» համատեղ մարտավարական զորավարժություններն են անցկացնում:
Անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերություններին` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ առկա պատժամիջոցները ԵԱՏՄ-ի և այդ երկրի միջև հարաբերությունների խորացման խոչընդոտ չեն: «Իրենց բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող, և մշտապես հեռանկարներ կան: Այս տեսանկյունից ազատ առևտրի գոտին կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների խորացման համար»,- ասաց նա: