|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանը Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության` հունվարի 24-ի նիստում` չզեկուցվող հարցերի շարքում: Հարցը գործադիրի հավանությանն է ներկայացրել պաշտպանության նախարարությունը:
Ըստ առաջարկվող նախագծի՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդելու հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետելու ու արձագանքելու ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ պաշտոնական ու այլ խողովակներով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվությանը:
Միաժամանակ, նախագծի հիմնավորման համաձայն, Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում հնարավորություն կընձեռվի հետևելու արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին ու գործընթացներին: