|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության այսօրվա նիստի օրկարգում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու մասին հարցը: Այդ պաշտոնում կնշանակվի Արամ Ալեքսանդրի Թանանյանը:
Կառավարության որոշման նախագծում նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արամ Ալեքսանդրի Թանանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով»:
2018թ.-ից առ այսօր Թանանյանը զբաղեցնում է ՊԵԿ Նախագահի խորհրդականի պաշտոնը: