|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր կայացած ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: Նրա խոսքով՝ այժմ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլն է:
«Խորհրդակցություններն ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչ՝ նա նշեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության 6 պետություններ կայացրել են որոշում, որ այդ պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի. «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին: ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»: