|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոնդոնն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։
Դեսպանատանը սա «պատմական քայլ» են անվանել, ասվում է Միացյալ Թագավորության դեսպանատան X սոցցանցի էջում հրապարակված գրառման մեջ:
«Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է բրիտանա-ադրբեջանական գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ բացում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», - հայտարարել են դիվանագիտական առաքելությունից: