|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգել է դեղորայքի անվտանգության հետ կապված խնդիրների մասին։
«Բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին:
Եվ ահա, ստացվում է, որ գրանցման, թույլտվության և այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը և բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ,թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները:
Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ասելիք չունե՞ք»,-գրել է նա ու կից հրապարակել փաստաթուղթը։
