|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման գործով, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։
« «Բաճկոնների» գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման»,- պարզաբանել է հեռուստաընկերությունը։
Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական միջոցների յուրացման մեջ։ Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին քաղաքական գործիչը պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը, կոսմետիկ միջամտություններ կատարել, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ վարձել, ձեռքի ժամացույց գնել։