|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Դիտարկվում է ոչ մասնագիտական քաղաքականություն հարկային դաշտում, որն ի վնաս մեզ է՝ տնտեսվարողների»: Այս մասին կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժը-ստոմատոլոգ, ռազմական բուժակ Հովհաննես Գևորգյանը, որն ունի ստոմատոլոգիական կլինիկա:
Նա նշեց, որ ստամատոլոգիական ոլորտում մանր բիզնեսը, եթե ունի 1 մլն դրամի շրջանառություն, ծախսերը եթե հանում են՝ աշխատավարձ, տարածքի վարձ, նյութերի ծախս, մոտավորապես մնում է 200 հազար դրամ:
«Մինչ այսօր 1 մլնի 5 տոկոսը՝ 50 հազար էինք վճարում, իսկ հիմա կվճարենք 100 հազար: Ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում: 2018-ին, փաստորեն, ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ մենք օրինականացրել ենք Սաշիկի 50-50-ը, սա է տեղի ունեցել: Սա խիստ քննադատելի է, իրենք ուզում են բյուջեն լայնացնեն, բայց տնտեսության հաշվին չպետք է դա լինի, այսինքն մանր ու միջինի հաշվին չպետք է լինի»,- ասաց նա: