|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, ի հավելումն այսօր ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած զրույցի, երկրների արտգործնախարարները քննարկել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Մարդատար ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ, որի հետևանքով 38 մարդ է զոհվել:
«Ընդգծվել է միջադեպի միջադեպի բոլոր պատճառները պարզելու և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու և տեղի ունեցածը բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ վերջնականապես և ամբողջությամբ լուծելու համար։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև բարձր և ամենաբարձր մակարդակներով ռուս-ադրբեջանական առաջիկա շփումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։