|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը. հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
«Քննարկվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը և մեր երկրների համատեղ քայլերն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ նույնպես քննարկել են Սիրիայի հարցը և Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել: