|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ապրիլի 11-12-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում, որի ժամանակ նա հանդիպել է ՌԴ նախագահի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ, ոչ մի հարց չի լուծվել. հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքերով` այդ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի վատ էին, քան սառը պատերազմի տարիներին, և Մոսկվան համաձայն է դրա հետ:
«Մենք ոչ մի հարց չենք լուծել այդ հանդիպման ընթացքում»,- ասել է պետքարտուղարը:
Թիլերսոնը նաև հավելել է, որ Ռուսաստանը պետք է որոշի դրական դեր է ցանկանում խաղալ համաշխարհային գլոբալ կարգում թե ավերիչ: