|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հրապարկել է, թե ինչ հիմքով են գործադուլ հայտարարած վարորդներից 18-ին ազատվել աշխատանքից։
«18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»։
Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածը վերաբերում է աշխատանքային պայմանագրի լուծմանը գործատուի նախաձեռնությամբ, հոդված 122-ը՝ աշխատանքային պայմանագրի լուծմանն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով։