|
Փոխարժեքներ
22 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ամեն ինչ արել եմ, որպեսզի քաղաքապետարանը մաքրեմ աղբից, կեղտից ու կոռուպցիայից. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղակի դուրս են շպրտել քաղաքապետարանից: «Իմ պարտականությունների մեջ էր մտնում նաև առաջադրել իմ թեկնածությունը, քանի որ ես ասել էի, որ լինելու եմ Երևանի քաղաքապետ»,- ասաց Փոստանջյանը:
Հարցին, թե, փաստորեն, ակնկալո՞ւմ էր, որ «Ելք»-ն ու ՀՀԿ-ն ներկա չեն լինի ու կչեղարկվի նիստը, Փոստանջյանը պատասխանեց, որ` այո: «Իսկ դուք ի՞նչ էիք կարծում՝ մարդիկ, որոնց ես պետք է առաջնորդեմ դեպի քրեակատարողական հիմնարկներ, կուզեի՞ն, որ ես նրանց ղեկավարեմ: Իհարկե` ոչ»: